Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչ են Լոնդոնում քննարկել Թրամփը և Էրդողանը

23:05, հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2019 թ.
Ինչ են Լոնդոնում քննարկել Թրամփը և Էրդողանը

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում գումարվել է ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովը, որի շրջանակներում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ովքեր քննարկել են ՆԱՏՕ-ի նկատմամբ Թուրքիայի ստանձնած պարտավորությունները, գրում է ТАСС գործակալությունը:
     Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` Լոնդոնում երկու նախագահների միջև կայացած հանդիպումն անկացվել է դռնփակ պայմաններում և այն տևել է շուրջ կես ժամ: «Երկու նախագահները քննարկել են Թուրքիայի՝ դաշինքում ստանձնած պարտավորությունների կատարման կարևորությունը, առևտրային հարաբերությունների հետագա ամրապնդումը և առևտրաշրջանառության ծավալը 100 միլիարդ դոլարով ավելացման հնարավորությունը, ինչպես նաև տարածաշրջանային և էներգետիկ անվտանգության հարցեր»,- ասվում է հայտարարության մեջ:
     Ավելի վաղ, Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, Twitter-ում գրել էր, որ Էրդողանի և Թրամփի միջև բանակցությունները շատ արդյունավետ են անցել:

6458 | 0
Facebook