Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Փաշինյանների ընտանիքը փորձում է իրագործել Մեհրիբան Փաշաևայի մանկության չիրականացված երազանքը». Արթուր Ղազինյան

00:30, հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2019 թ.
«Փաշինյանների ընտանիքը փորձում է իրագործել Մեհրիբան Փաշաևայի մանկության չիրականացված երազանքը». Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը սոցկայքի իր էջում գրել է. «Փաշինյանների ընտանիքը փորձում է իրագործել Մեհրիբան Փաշաևայի մանկության չիրականացված երազանքը:

Մեկ առիթով նշել էի, որ այսօրվա իշխանությունները պետությունն ու բյուջեն օգտագործում են իրենց մանկության չիրագործված երազանքներն իրականացնելու համար:

Այսօր պարզվեց, որ իշխանությունն օգտագործվում է ոչ միայն իրենց, այլ նաև Մեհրիբան Փաշաևայի չիրականացված մանկության երազանքներն իրագործելու համար:

Ուղղակի մեկ խնդիր կա. եթե Փաշինյանների ընտանիքը դեռ կարող է մտածել պետության հաշվին իր մանկության չիրագործված երազանքներն իրականացնելու մասին, ապա Մեհրիբան Փաշաևայի` Շուշիում մուղամ լսելու երազանքը երբեք ու ոչ մի պարագայում չի կարող իրագործվել»:

| | |
3284 | 1
Facebook