Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 08 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Սերժ Սարգսյանին ներկայացված մեղադրանքը մենք բացահայտել էինք դեռ 2013-ին». Լևոն Զուրաբյան

23:35, չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2019 թ.
«Սերժ Սարգսյանին ներկայացված մեղադրանքը մենք բացահայտել էինք դեռ 2013-ին». Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարզվում է, Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել մի կոռուպցիոն գործով, որը մենք բացահայտել էինք դեռ 2013 հոկտեմբերին։ Գործարքի կոռուպցիոն բնույթը երևում էր արդեն նրանից, որ սուբսիդավորել էին ո՛չ թե սպառողներին, այլ մատակարարին։ Իսկ հիմա ՀՔԾ֊ն պարզել է նաև, որ տենդերը կեղծվել է հենց Սերժ Սարգսյանի ուղիղ հանձնարարությամբ։ Մնում է պարզել այդ կեղտոտ գործում Տիգրան Սարգսյանի դերակատարությունը, առանց որի հանցակցության այս գործը առաջ չէր գնա։ Մեր նախագահությունը ԵԱՏՄ-ում իսկը ժամանակին ավարտվում է։

Հարցուպատասխանի տեքստն ու տեսագրությունը կցված են»։

| | |
3109 | 0
Facebook