Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 08 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Ցավ եմ ապրում, երբ լսում եմ նորանշանակ պաշտոնյաների գայթակղությունների մասին». Վահրամ Թոքմաջյան

23:45, չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2019 թ.
«Ցավ եմ ապրում, երբ լսում եմ նորանշանակ պաշտոնյաների գայթակղությունների մասին». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոռուպցիան մեկ օրում արմատախիլ չի արվում: Դա կա բոլոր պետություններում և կլինի այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի մարդկային համայնքը: Շատ կարևոր է, որ նոր իշխանության հռչակած սկզբունքները չեն կրում ձևական բնույթ: Ես հիմա երկար լոլոներ չեմ կարդա այն մասին, թե մեղքը դատարանով դեռ ապացուցված չէ: Չեմ կարծում, թե ԱԱԾ-ն անլուրջ կգտնվեր բարձր պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ ու առանց հիմքերի կձերբակալեր: Խնդիրն այստեղ այլ է: Ձերբակալված պաշտոնյան բավականին երիտասարդ է: Նա չի եղել նախկին իշխանության մաս: Իսկ սա նշանակում է, որ կոռուպցիան, չարորակ ուռուցքի տեսքով, բուն է դրել հասարակական բոլոր շերտերում, ընդհուպ՝ ենթագիտակցական մակարդակում: Մենք հապաղելու իրավունք չունենք: Այդ մտածողությունը պետք է փոխենք երեկվանից սկսած՝ թաղից, մանկապարտեզից, ընտանիքից: Ամեն անգամ ցավ եմ ապրում, երբ լսում եմ նորանշանակ պաշտոնյաների գայթակղությունների մասին: Բայց մարդկային թուլություններն առոչինչ են հեղափոխության տրամաբանության և պետության արժեքային տեսանկյունից: Բոլոր պատշոնյաները պետք է գիտակցեն, որ հատկապես այս փուլում պատասխանատվություն ստանձնելը նշանակում է հրաժարվել բոլոր տեսակի գայթակղություններից: Իսկ դա փշոտ ուղի է»:

| | |
2751 | 1
Facebook