Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Մեկնարկեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

22:45, չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2019 թ.
Մեկնարկեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայցուցչի մասնակցությամբ: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման արդյունքներով կընդունվի հնգակողմ հայտարարություն։

Հանդիպումը տեղի է ունենում ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակում։

Մինչ այդ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Սթեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։

Դրանից առաջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպել էին Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ։

| | |
1470 | 0
Facebook