Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Սերժ Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչում, որոշումը բողոքարկելու ենք». պաշտպան

21:15, չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2019 թ.
«Սերժ Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչում, որոշումը բողոքարկելու ենք». պաշտպան

Արդեն հայտնել էինք, որ ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն այսօր Tert.am-ի եթերում ասել է, որ անցած ուրբաթ ՀՔԾ-ն Սերժ Սարգսյանին որպես վկա հարցաքննության կանչելու ծանուցագիր էր ուղարկել՝ այսօր ժամը 13։30-ին ներկայանալու համար. «Շատ հստակ նշվել է անձի դատավարական կարգավիճակը, որը պայմանավորված է նրանով, որ օրենսդիրը պարտադրում է քննիչին անձին հարցաքննության կանչելուց առաջ ֆիքսել դատավարական կարգավիճակը»,- ասել է Մակինյանը:

Նրա խոսքով՝ երբ Սարգսյանը ներկայացել է հարցաքննության, քննիչն այդ ժամանակ տեղեկացրել է, որ կասկածանքի շուրջ է հարցաքննվելու. «Երբ այդ փաստը մեզ հայտնեցին, շատ լուրջ իրավական խնդիր առաջացավ: Քանի որ Սերժ Սարգսյանին հարցեր պիտի ուղղվեին իր պաշտոնավարման ժամանակահատվածում պաշտոնական դիրքի բերումով կատարված որոշակի գործողությունների վերաբերյալ: ՀՀ Սահմանադրության 2005 և 2015 թվականի փոփոխությունները ՀՀ նախագահին օժտում են անձեռնմխելիությամբ: Այդ իրավիճակում վարույթ իրականացնող մարմնի մոտ պետք է հարց առաջանար՝ հաղթահարվե՞լ է արդյոք նախագահի անձեռնմխելիությունը, թե՝ ոչ»,- եթերի ընթացքում ասել է փաստաբանը:

Մակինյանը նշել է, որ իրենք նույն պահին առարկություն են ներկայացրել, որ նախագահն օժտված է անձեռնմխելիությամբ, սակայն դա ոչինչ չի փոխել վարույթն իրականացնող մարմնի գործողություններում և շարունակվել է հարցաքննությունը կասկածյալի կարգավիճակում:

Ս. Սարգսյանի փաստաբանը նշել է, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին: Պաշտպանի կարծիքով` դա արվել է Ս. Սարգսյանին ՀՀ-ից դուրս գալը սահմանափակելու համար:

Փաստաբանը նաև նշել է, որ Սերժ Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչում, և իրենք բողոքարկելու են որոշումը:

6716 | 2
Facebook