Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գևորգ Կոստանյանը կկալանավորվի

20:15, չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2019 թ.
Գևորգ Կոստանյանը կկալանավորվի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։ Միջնորդության բավարարումը նշանակում է, որ Հայաստան գալուն պես նախկին գլխավոր դատախազը կկալանավորվի։

Նշենք, որ դատարանը դեռ նոյեմբերի 30-ին էր սկսել քննել այդ միջնորդությունը։

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործով մեղադրյալ ներգրավեց 2008-ին նախագահի օգնականի պաշտոնը զբաղեցրած Կոստանյանին, ով գտնվում է Մոսկվայում։ Կոստանյանին 48 ժամ էր հատկացվել Հայաստան վերադառնալու համար, որ մեղադրանք առաջադրվեր։ Բայց նախկին գլխավոր դատախազը մատնանշված ժամանակահատվածում չվերադարձավ, ինչից հետո էլ ՀՔԾ-ն նրա նկատմամբ հետախուզում հայտարարեց։

6558 | 0
Facebook