Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 15 դեկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Վարչապետը՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի մասին

20:20, չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2019 թ.
Վարչապետը՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ ՀՔԾ առաջադրած մեղադրանքին։

«Քննությունը կպարզի։ Որևէ ավել բան, քան հրապարակվածը, չեմ կարող ասել։ Հիշո՞ւմ եք՝ ՀՀ–ում կար գյուղատնտեսության վառելիքի սուբսիդավորման ծրագիր։ Մեր կառավարությունն է այդ ծրագիրը փակել, որովհետև համարում էինք, որ դա կոռուպցիոն ծրագիր է, իրականում գյուղացիներին ոչ մի բան չի տալիս։ Մեզ քննադատեցին դրա համար։ Հիմա պարզվում է՝ այդ նավթամթերքի սուբսիդավորման ծրագրով մրցույթ է հայտարարվում ու մրցույթի ժամանակ առաջարկվում է էժան գին։ Ըստ նյութերի՝ Սերժ Սարգսյանը հանձնարարում է պետական մարմնին, որ դիզվառելիքը գնեն ոչ թե էժան առաջարկող ընկերությունից, այլ այն ընկերությունից, որի անունը, համոզված եմ, ոչ մեկիդ ոչինչ չի ասի։ Այդ ընկերության անունն է «Ֆլեշ»»,– կատակեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

| | |
5897 | 1
Facebook