Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Չի կարող նախարարի հրաժարական լինել՝ քաղաքական զրո ազդեցություն ունեցող ուժի քմահաճույքի արդյունք». վարչապետ

17:45, չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2019 թ.
«Չի կարող նախարարի հրաժարական լինել՝ քաղաքական զրո ազդեցություն ունեցող ուժի քմահաճույքի արդյունք». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող դաշնակցական երիտասարդների ցույցերին:

«Չի կարող որևէ նախարարի հրաժարական լինել՝ քաղաքական զրո ազդեցություն ունեցող ուժի քմահաճույքի արդյունք: Խոսքը մի քաղաքական ուժի մասին է, որը երկար տարիներ ՀՀ-ում եղել է ապօրինի կոռումպացված կարևոր հենասյուներից մեկը: Կարծում եմ, որ եթե այդ քաղաքական ուժը չառերեսվի այդ իրականության հետ ու գնահատական չտա իր վերնախավի մի հատվածի՝ հայտնի ժամանակաշրջանի գործունեությանը, նա ՀՀ-ում ուղղակի չունի ապագա»,- ասել է վարչապետը:

18605 | 1
Facebook