Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 29 հունվարի, 2020 թ.

Իրադարձություններ

Ջեքսոնի հիթերը հնչեցին սիմֆոնիկ նվագախմբով և նոր գործիքավորմամբ

08:45, հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2019 թ.
Ջեքսոնի հիթերը հնչեցին սիմֆոնիկ նվագախմբով և նոր գործիքավորմամբ

Փոփի արքա Մայքլ Ջեքսոնի երգերը նվագախմբային նոր գործիքավորմամբ հնչեցին «Դասական Ջեքսոն» համերգային ծրագրի ժամանակ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց‚ որ ընտրել են Ջեքսոնի ամենահայտնի ու սիրված երգերը։

Ջեքսոնի երգերի գործիքավորումները կատարել է կոմպոզիտոր, գործիքավորող Մարտին Ուլիխանյանը։ Ըստ Մարտին Ուլիխանյանի՝ եղել են Ջեքսոնի երգերի մշակումներ սիմֆոնիկ նվագախմբի համար‚ սակայն իրենք աշխատել ենայնպես անել‚ որ սիմֆոնիկ նվագախումբը լինի գլխավոր դերում. «Մենք ավելացրինք նաև DJ‚ մի քիչ ժամանակակից երանգներ մտցրինք՝ բայց թողնելով նվագախմբին որպես գլխավոր հերոս»։

Ջեքսոնի երգերը գործիքավորելիս օգտագործվել է նաև դուդուկ։

Երեկոյի ընթացքում հնչեցին Ջեքսոնի «Earth song»‚ «You are not alone»‚ «Black or white»‚ «They don't care about us»‚ «Remember the time»‚ «Who is it?» և բազմաթիվ այլ հայտնի երգեր։

| | |
1939 | 0
Facebook