Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հրթիռակոծել են Հալեպի մերձակայքը

16:45, չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2019 թ.
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հրթիռակոծել են Հալեպի մերձակայքը

Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերը հրթիռակոծել են Հալեպի մերձակայքը, հայտնում է Al-Masdar News-ը:

Հրթիռային հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին՝ տեղական ժամանակով 23:45-ին: Հրապարակման համաձայն՝ ռուսական զորքերը գրոհել են «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման գրոհայինների դիրքերը, որոնք ստեղծվել են «Ջեբհաթ ան-Նուսրի» ահաբեկչական խմբավորման աջակցությամբ, որն ԱՄՆ-ում համարվում է «Ալ-Ղաիդա» խմբավորման մի մասը։ Ավիահարվածներ են հասցվել նաև Շեյխ Ահմադ (Sheikh Ahmad) քաղաքի մոտակայքում, որը մոտ է թուրքական Թալ ալ-Այիսում (Tal Al-‘Eis) տեղակաված դիտորդական կետին:

6204 | 0
Facebook