Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 08 դեկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

ԲՀԿ-ն լքեց ԱԺ նիստերի դահլիճը

15:15, չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2019 թ.
ԲՀԿ-ն լքեց ԱԺ նիստերի դահլիճը

«2 օր է՝ Ծառուկյանի մի նախադասությունը, որը վերաբերում է ներդրումներին, դարձել է մառազմի և մազոխիզմի փառատոն: Ինչ ասես՝ չասացին: Հիշեցվում էր, որ ՀՀ-ում ներդրումներ հնարավոր չէ իրականացնել, և վառ օրինակ էր բերվել: Մեր գործընկերներից մեկը՝ պարոն Սիմոնյանն ասաց՝ քանի՞ գլխանի ենք: Այնքան գլխանի ենք, ինչքան մեզ ձայն են տվել՝ 100 հազարից ավելի: Չի ստացվի փոշիացնել և լղոզել այդ թեման: 2 օր է՝ ֆեյքերի բանակը փոշիացնում է այս թեման: Մենք այս պայմաններում աշխատել չենք կարող և լքում ենք խորհրդարանը: Դուք էք պատասխան տալու, թե ինչու չկարողացանք մեր հարցերն ուղղել: Քաղաքական բոյկոտ ենք անում»,- դեկտեմբերի 4-ի նիստում հայտարարեց ԲՀԿ-ական Արման Աբովյանը, և այս խոսքերից հետո խմբակցությունը լքեց նիստերի դահլիճը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ ներդրումների հետ կապված գնահատականներն իրականությանը չեն համապատասխանում: «Եթե որոշակի ներդրողներ ենթադրում են, որ Երևանի կենտրոնում հողակտորների նվիրատվություն է, կարծում եմ՝ այդտեղ որոշակի խնդիրներ կան, և պետք է հասկանալ՝ որտեղ են ավարտվում ներդրողների շահերը, և որտեղ են սկսվում համայնքային շահերը»,- նշեց Տ. Ավինյանը:

| | |
6055 | 2
Facebook