«Հելսինկյան ասոցիացիայի» իրավապաշտպան Վահագն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նառաʹ, հիստերիայի մեջ ընկնելով ոչնչի չեք հասնի և Ձեր սուտն էլ ճիշտ չի դառնա: Ասում է` մենք չընտրեինք, Նիկոլը վարչապետ չէր լինի, ինչի՞ դուք էդքան կայիք, որ ժողովրդի դեմ դուրս գայիք: Ձեր սիրելի սերժիկը մի օր չդիմացավ, դուք մի ժամ չէիք դիմանա ժողովրդի ճնշմանը և Ձեր բերած ջուրն էլ եկեք հետ տարեք, հակահեղափոխական ռևանշիստներ»: