Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը երկու ռուսաստանցու մեղադրում է ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու փորձի մեջ

19:10, չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2019 թ.
ԱՄՆ-ը երկու ռուսաստանցու մեղադրում է ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու փորձի մեջ

ԱՄՆ արդարադատության նախարարությունը երկու ռուսաստանցու և նրանց ամերիկացի ու իտալացի հանցակիցներին մեղադրում է Ռուսաստան սարքավորման ներմուծման և ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու փորձի մեջ։ Այս մասին հայտնում է Deutsche Welle կայքը՝ հղում անելով ԱՄՆ գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրությանը: Մեղադրյալի աթոռին են հայտնվել ռուսական KS Engineering ընկերության սեփականատեր Օլեգ Նիկիտինը և նույն ընկերության աշխատակից Անտոն Չերեմուխինը: Նրանք փորձել են ԱՄՆ-ից ձեռք բերել Vectra 40G տուրբինը՝ 17,3 միլիոն դոլարով, որը նախատեսված էր Արկտիկայում ծովային հորատման համար:
     Տուրբինի ձեռք բերումը պետք է ավարտվեր իտալական GVA և ամերիկյան World Mining and Oil Supply ընկերության միջնորդությամբ: Արդեն ձերբակալվել են Նիկիտինը, ամերիկյան և իտալական ընկերությունների աշխատակիցները, Չերեմուխինի ճակատագիրը դեռևս հայտնի չէ։ Նրանց սպառնում է մինչև 20 տարի ազատազրկում:

5592 | 0
Facebook