Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«Մարությանի տեղը Գառնիկն է, Ազիզյանները». Նաիրա Զոհրաբյան

14:40, չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2019 թ.
«Մարությանի տեղը Գառնիկն է, Ազիզյանները». Նաիրա Զոհրաբյան

Դեկտեմբերի 4-ին ԱԺ-ում բանավիճեցին ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը և Իմքայլական Հակոբ Կոնջորյանը: Ն. Զոհաբյանը «զզվելի» որակումը տվեց դահլիճում տիրող մթնոլորտին:

«Որպես 12-ամյա խորհրդարանական՝ երբևէ խորհրդարանն այսքան ցածրակարգ, այսքան էժանագին բանավեճերի հարթակ չի եղել»,- նկատեց նա: Զոհրաբյանը հիշեցրեց, որ եթե իրենք չլինեին, իրավական ճանապարհով վարչապետ չէր ընտրվի:

«Ես հասկանում եմ, որ մանիպուլյացիան ձեր հիմնական գործիքն է, որ հիմնական խնդիրներից շեղելու համար ասում եք՝ էս թուղթը էսպես, էն թուղթը՝ էնպես: Նախ դուք իրավունք չունեք վիրավորելու պարոն Ծառուկյանին, և որևէ մեկը որևէ մեկին վիրավորելու իրավունք չունի: Եթե չեք հասկացել հարցազրույցը, պրոբլեմը փնտրեք ձեր մեջ: Երկրորդ՝ տեղի է ունեցել շատ պարզ բան. Ձեր սիրելի քաղաքապետը, որն իր նախընտրական խոստումներից որևէ մեկը չի կատարել, ուղղակիորեն մերժել է, չի հասկացել, չի հասկանում, ունակությունները բավարար չեն, իր տեղը թատրոնն է, իր տեղը Ազիզյաններն են, իր տեղը Գառնիկն է, ի՞նչ անենք: Չի կարողացել էդ մարդը բարենպաստ պայմաններ ստեղծել, որ այդ միլիարդավոր ներդրումները գան Հայաստան»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

«Իմ քայլից» Հակոբ Կոնջորյանի արձագանքը չուշացավ. «Կարող ա՝ էս միկրոֆոնները շաքար ստանան, բայց մենք չենք ստանա, մենք չենք վախենում ձեր ջղային տոնից, ջղային հոնքերով արտահայտություններից։ Տիկի՛ն Զոհրաբյան, այն, ինչ որ նշում եք, իբրև, լավություն եք արել մեզ, դուք չեք արել, դուք արել եք այն, ինչ որ ժողովուրդը պահանջել է։ Եվ եթե դուք չանեիք այն, ինչ որ ժողովուրդը պահանջել է, ապա հայտնի չէ, թե դուք որտեղ կհայտնվեիք»,- հիշեցրեց Հ. Կոնջորյանը։

| | |
4521 | 5
Facebook