Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 07 դեկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«Պետք է հարգել ՀՀ պետական ինստիտուտները». Հ. Կարապետյանը՝ Աբու Դաբիի թագաժառանգի ներկայացուցիչների պահվածքի մասին

13:15, չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2019 թ.
«Պետք է հարգել ՀՀ պետական ինստիտուտները». Հ. Կարապետյանը՝ Աբու Դաբիի թագաժառանգի ներկայացուցիչների պահվածքի մասին

«Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպման ավարտին ասել է, որ քաղաքը պատրաստ է ընդունել ձեր ներդրումային առաջարկները, քննարկել ու ընթացք տալ: Եթե պարոն Ծառուկյանը համարում է, որ ՀՀ մայրաքաղաքի ղեկավարի հետ պաշտոնական հանդիպման ընթացքում, երբ կան քաղաքավարության տարրական նորմեր ու արարողակարգային կանոններ, եթե պարոնայք շեյխերի երկրում այդպիսի հանդիպման ժամանակ զրուցում են հեռախոսով, դա իրենց գործն է: Պետք է հարգել ՀՀ պետական ինստիտուտները: Թագավորների, կայսրերի տիտղոսները հիշատակելը տեղին չի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով Աբու Դաբիի թագաժառանգի ներկայացուցիչների ու Հայկ Մարությանի հանդիպմանը:

Ի դեպ, Գ. Ծառուկյանի երեկվա հարցազրույցից հետո, ավելի ուշ պարզվեց, որ ոչ թե թագաժառանգն է եկել Հայաստան ու հանդիպել քաղաքապետին, այլ՝ նրա ներկայացուցիչները:

| | |
2296 | 1
Facebook