Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ուրեմն՝ լռեք և լսեք». Հայկ Կոնջորյանը՝ Արթուր Դալլաքյանին

12:40, չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2019 թ.
«Ուրեմն՝ լռեք և լսեք». Հայկ Կոնջորյանը՝ Արթուր Դալլաքյանին

ԱԺ դեկտեմբերի 4-ի նիստում մտքերի փոխանակության ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անունից իրենց հասցեագրված քննադատության վերաբերյալ ելույթ ունեցավ Հայկ Կոնջորյանը:

«Եկեք այլևս հղումներ չանենք «Իմ քայլի» պատգամավորների տարիքին, անցած ճանապարհին կամ դրա որոշակի բացակայությանը, անփորձությանը: Մենք անփորձ ենք մի շարք արատավոր բաների մեջ ու դա լավ է: Մենք չունենք ընտրակեղծարարության փորձ, մարդկանց ահաբեկելու փորձ, մոնոպոլիաների ու կոռուպցիաների փորձ: Եվ սա հիանալի է: Բայց մեր երիտասարդությունը, որ դուք փորձում եք ներկայացնել որպես բացասական երևույթ, այդքան էլ բացասական չէ: Մենք ունենք էներգիա»:

Այստեղ ելույթն ընդհատելու ու խոսելու փորձ արեց ԲՀԿ-ական Արթուր Դալլաքյանը: Հ.Կոնջորյանը սաստեց. «Խնդրում եմ, պարո՛ն Դալլաքյան, թույլ տվեք շարունակել: Եթե դուք մտածում եք՝ այդտեղից պետք է խոսեք, ես՝ լռեմ, չարաչար սխալվում եք: Ուրեմն՝ լռեք և լսեք: Գոյություն ունի կանոնակարգ, դուք հասկանո՞ւմ եք, որ ԱԺ-ում եք գտնվում: Սա պետություն է, ինստիտուտ, և մենք պարտավոր ենք հարգել ինստիտուտները»,- ասաց Հ. Կոնջորյանը:

ԲՀԿ-ական պատգամավորը լռեց:

9974 | 1
Facebook