Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«Ինձ կարող են քննադատել, բայց՝ այո՛, այս օրինագիծը շրջիկ առևտուրը սահմանափակելու նպատակ ունի». Սիսակ Գաբրիելյան

12:15, չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2019 թ.
«Ինձ կարող են քննադատել, բայց՝ այո՛, այս օրինագիծը շրջիկ առևտուրը սահմանափակելու նպատակ ունի». Սիսակ Գաբրիելյան

«Ինձ կարող են քննադատել, բայց՝ այո, այս օրինագիծը շրջիկ առևտուրը սահմանափակելու նպատակ ունի». դեկտեմբերի 4-ին ԱԺ նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ իր գործընկեր Թագուհի Թովմասյանի այն հարցին ի պատասխան, թե արդյոք օրենսդրական նախագիծը մայրաքաղաքում շրջիկ առևտուրը սահմանափակելու նպատակ ունի:

Նշենք, որ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում» փոփոխություն և լրացում կատարելու հարցը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած նախագծով առաջարկվում է կարգավորել շրջիկ առևտուրը: Ըստ այդմ՝ ամրագրվում է, որ Երևանում շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառք կարող են կազմակերպել միայն իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը՝ Երևանի քաղաքապետի կողմից տրամադրված թույլտվության հիման վրա: Իսկ այն վայրերը, որտեղ թույլատրված կլինի առևտուրը, պետք է հաստատի ավագանին: Շրջիկ առևտրի վայրերը տրամադրվում են քաղաքապետարանի կողմից հատուկ այդ նպատակով ստեղծված կայքէջի միջոցով՝ էլեկտրոնային ամրագրման եղանակով, իսկ դրանց հատկացման տևողությունը չի կարող գերազանցել օրական 14 ժամը և առավելագույնը մինչև ժամը 23:00-ն:

Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ օրենսդրական փոփոխության նպատակն այն արգելելը չէ:

ԲՀԿ-ից Սերգեյ Բագրատյանը նկատեց, որ առևտրի այդ տեսակով զբաղվողները տվյալ նախագիծը համարում են անլուրջ և ճիշտ են համարում շրջիկ առևտրի թույլտվությունը գոնե մեկ ամսով տրամադրել:

«Այսօր հրապարակում, վաղը Բանգլադեշում, երրորդ օրը՝ Չարբախում, այս մարդկանց ուղղակի տանջելու ենք»,- ասաց նա: Սիսակ Գաբրիելյանը նկատեց, որ իրենք համամիտ են, կարող են հենց Հանրապետության հրապարակում տեղ ամրագրել և մեկ ամսով կամ անժամկետ թույլտվություն տրամադրել: «Բայց մենք այդպիսի քաղաք ենք ուզո՞ւմ, թե՞ ոչ»,- հարցադրեց նա:

| | |
1140 | 0
Facebook