Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«Գրավե՞լ եք ամբիոնը». Արարատ Միրզոյանը՝ Տիգրան Ուրիխանյանին

12:00, չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2019 թ.
«Գրավե՞լ եք ամբիոնը». Արարատ Միրզոյանը՝ Տիգրան Ուրիխանյանին

«2 օր է՝ հետևում ենք մի իրավիճակի. քննարկում են, թե ինչ հագուստով են եկել 2 միլիարդ դոլար ժողովրդի համար բերող մարդիկ, պատի տակ շարվելուց պատշաճ կերպով են զգաստ կանգնել, թե՞ ոչ և այլն: Մեկ տարի տեսանք, որ 1 տարի Երևանն աղբի մեջ է թաղված, պարզվեց պետք եղավ՝ մի քանի բեռնատարի հարց լուծել, դրանց տրամադրման հարցն էլ օդում կախված սպասում է պատասխանի: Բայց եկեք ու տեսեք, որ տուրիստական սեզոնին մարդիկ գալիս ու տեսնում էին, հետո գրում ու տարածում Լապշինի պես, որ Երևանն ամենակեղտոտ քաղաքներից մեկն է: Հիմա ստացվում է, որ Երևանն ինվեստորներին հյուրընկալելու տեսակետից ամենաաննպատակահարմար քաղաքն է, որտեղ քննարկում են՝ թագաժառա՞նգն էր եկել, թե՞ թագավորի մյուս որդին: Ես այստեղ մտահոգություն ունեմ: Խնդրում եմ լուրջ ուշադրություն դարձնել քաղաքապետի կազմակերպչական ունակությունների վրա. դեկտեմբերի 4-ին ԱԺ նիստում ասաց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ անդրադառնալով Աբու Դաբիի թագաժառանգի ներկայացուցիչների ու քաղաքապետի հանդիպման վերաբերյալ քննարկումներին:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի արձագանքը չուշացավ: «Գրավե՞լ եք ամբիոնը»,- դիմեց նա պատգամավորին, որը ելույթի ժամանակ չէր արձագանքում իրեն հատկացված ժամանակը սպառված լինելու զանգ-հիշեցմանը:

«Չեմ հասկանում՝ Ձեր պատկերացրած քաղաքապետը նստում է հանդիպմանը, դիմացինն անընդհատ խոսում է, գնում-գալիս է նորի՞ց»,- ելույթի բովանդակության մասին էլ նշեց Ա.Միրզոյանը:

| | |
2390 | 0
Facebook