Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը բանաձև է ընդունել ընդդեմ Ռուսաստանի՝ G7 վերադարձին

11:45, չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2019 թ.
ԱՄՆ-ը բանաձև է ընդունել ընդդեմ Ռուսաստանի՝ G7 վերադարձին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել բանաձևին՝ ընդդեմ G7-ի գագաթնաժողովին Ռուսաստանի մասնակցությանն այնքան ժամանակ, քանի դեռ երկիրը «չի հարգում հարևանների տարածքային ամբողջականությունը»:
     Ավելի վաղ, համապատասխան որոշումը կայացրել էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը:
     «Ներկայացուցիչների պալատը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը Ռուսաստանի՝ G8-ին անդամակցման բացառմանը, ինչպես նաև կոչ է անում G7-ի բոլոր ղեկավարներին դեմ արտահայտվել Ռուսաստանի վերադարձին, քանի դեռ այն չի դադարել գրավել Ուկրաինայի ինքնիշխան տարածքները, այդ թվում Ղրիմի օկուպացիան, և չի դադարել հարձակումներն ամբողջ աշխարհի ժողովրդավարության վրա»,- ասվում է բանաձևում:
     Փաստաթղթի օգտին քվեարկել է Ներկայացուցիչների պալատի 339 անդամ, դեմ՝ 71-ը: Փաստաթուղթն ԱՄՆ-ում օրենքի ուժ չունի ու կրում է հանձնարարական բնույթ գործադիր իշխանության համար:

8436 | 0
Facebook