Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Ադրբեջանում տեղի է ունենում հեղափոխություն». Կարեն Հովհաննիսյան

19:20, չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2019 թ.
«Ադրբեջանում տեղի է ունենում հեղափոխություն». Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում տեղի է ունենում հեղափոխություն, ես այն կանվանեմ հեղափոխություն առանց իշխանափոխության: Իրենց պաշտոններին հրաժեշտ են տալիս մարդիկ, ովքեր անմնացորդ ծառայել են Ալիևներին, իրենց պաշտոններին հրաժեշտ են տալիս մարդիկ, ովքեր ունեն խորհրդային կամ ռուսական կրթություն և պաշտոնի են նշանակվում մարդիկ, ովքեր Ալիևի անվան հիմնադրամով կրթություն են ստացել Արևմուտքում և Եվրոպայում: Այսինքն` ասպարեզ են գալիս բոլորովին այլ մտածելակերպ ունեցող մարդիկ, ովքեր ասպարեզ են իջեցնելու նոր գաղափարներ, նոր նպատակներ... Ադրբեջանում կատարվող այս փոփոխությունները հեղափոխություն է առանց ցնցումների, որի արդյունքը դժվար է այժմ գնահատել, քանի որ ասպարեզ եկածներից շատերին նույնիսկ անծանոթ է սեփական հասարակությունը»:

| | |
4405 | 0
Facebook