Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քաղաքապետարանի շենքը թատրոնի շենք չէ՝ իր դերով». Ծառուկյանը՝ Հայկ Մարությանին

10:50, չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2019 թ.
«Քաղաքապետարանի շենքը թատրոնի շենք չէ՝ իր դերով». Ծառուկյանը՝ Հայկ Մարությանին

Լրագրողների հետ այսօրվա ճեպազրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի երեկվա հարցազրույցին. «Ես սխալ բան չեմ ասել, իրականությունն եմ ներկայացրել: Ուզում եմ հարգելի քաղաքապետին ասել, որ ինքը մի պահ պատկերացնի, որ քաղաքապետարանի շենքը ոչ թե թատրոնի շենքն է իր դերում, այլ հիշի քարոզարշավին իր խոստումներն ու կատարի»,- ասաց Գ. Ծառուկյանը: Նա փաստաթղթեր ներկայացրեց՝ նշելով, որ Հայկ Մարությանն ինքը չի տիրապետում ինֆորմացիային: «Մի բան էլ ասեմ, այնպիսի սիտուացիա են ստեղծել, թե շեյխը չի եկել... Թող դատարակ-դատարակ չխոսեն, աէրոպորտում նայեն, տենան, որ 2019-ի ապրիլի 26-ին շեյխն իր ինքնաթիռով 18 հոգով եկել է»,- հավելեց ԲՀԿ ղեկավարը:

20616 | 0
Facebook