Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 08 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Թագաժառանգ չհանդիսացող այդ մարդու «ներկայացուցիչն» իրականում Գ. Ծառուկյանի «Եվրոմոթորս» ընկերության տնօրեն Ջաբեր Ալմարզուկին է». Դանիել Իոաննիսյան

10:35, չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2019 թ.
«Թագաժառանգ չհանդիսացող այդ մարդու «ներկայացուցիչն» իրականում Գ. Ծառուկյանի «Եվրոմոթորս» ընկերության տնօրեն Ջաբեր Ալմարզուկին է». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկ Մարությանը, ոնց հասկանում եմ, բավականին տեղին ցրել է Աբու-Դաբիի ոչ թե թագաժառանգին, այլ յուր եղբորը:

Աբու-Դաբիի էմիրի թագաժառանգի անունը Մուհամեդ իբն Զաիդ Ալ Նահայն է: Իսկ Հայաստան եկել էր նրա եղբայրը՝ Սուլթան իբն Զաիդ Ալ Նահայը:

Ընդ որում, թագաժառանգ չհանդիսացող այդ մարդու «ներկայացուցիչը» (ով մանրամասներ է պատմում քաղաքապետի հետ հանդիպումից) իրականում Գագիկ Ծառուկյանի «Եվրոմոթորս» ընկերության տնօրեն Ջաբեր Ալմարզուկին է»:

| | |
17041 | 1
Facebook