Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Մարզպետ Գարիկը ստում է». Բաբկեն Հարությունյան

22:30, երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2019 թ.
«Մարզպետ Գարիկը ստում է». Բաբկեն Հարությունյան

«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարզպետ Գարիկը ստում է: Այսօր Արարատի մարզպետ Գարիկը հայտարարել է, թե փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանը իր բաջանաղը չէ, իրականում` Գարիկի կինը և Արտավազդի կինը մորաքրոջ աղջիկներ են: Գարիկը ստել է նաև մորաքրոջ հարսի մասով` Լիլիթ Միրզախանյանը մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարն է: Քեռու որդու մասով էլ Գարիկը հաստատեց, որ զբաղեցնում է մարզպետի օգնականի պաշտոնը: Ստացվում է, որ մարզպետարանի 3 ամենաբարձր պաշտոնները զբաղեցնում են Գարիկն ու իր հարազատները: Գարիկի` տարբեր պաշտոններ զբաղեցնող այլ հարազատների մասին բազմիցս գրվել է»:

| | |
4024 | 1
Facebook