Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամեն մի բերման ենթարկելու փաստով պետք է քննության առարկա հանդիսանա ոստիկանության գործողությունների իրավաչափությունը և համաչափությունը:
Մարմնական ամեն մի հնարավոր վնասվածքի դեպք, եթե այդպիսիք եղել են, պետք է արձանագրվի, և պարզվեն դրանց առաջացման հանագամանքները:
Սա ևս հերթական փաստ է, որ ոստիկանության ծառայությունը պետք է լրջագույն, բովանդակային և արմատական փոփոխությունների ենթարկվի՝ համապատասխանեցնելու համար իրավական և ժողովրդավարական պետության պահանջներին և չափանաիշներին:
Իսկ կրթության նախարարությունը պետք է էլի հանդիպեր ցուցարարների հետ, և հերթական անգամ լսեր ու ներկայացներ իր մոտեցումները:
Այն, ինչ ի սկզբանե չի արվել, հիմա բոլորովին այլ պայմաններում անհրաժեշտաբար պետք է անել:
Այպիսին է լինում բոլոր այն դեպքերում, երբ որոշման կայացմանը չեն նախորդում քննարկումներ, պարզաբանումներ, չի ապահովվում որոշումների ընդունման պատշաճ մասնակցայնությունը:
Հատկապես նման քաղաքական զգայուն հարցերի վերաբերյալ որոշումների կայացմանը պետք է նախորդի ավելի երկարատև, մանրամասն և բովանդակային նախապատրաստում»: