Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«Նախարարը պետք է լսի անգամ նրանց, ովքեր իր դուրը չեն գալիս». Արման Աբովյան

19:25, երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2019 թ.
«Նախարարը պետք է լսի անգամ նրանց, ովքեր իր դուրը չեն գալիս». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն, ով քիչ առաջ հանդիպել է բերման ենթարկված ՀՅԴ երիտասարդների հետ, լրագրողների հետ ասաց. «Այս միջադեպը, որը փաստացի ուժի կիրառում է, անպայման լինելու է շատ լուրջ ուսումնասիրության առարկա, սա միաշանակ: Անպայման պետք է հանդիպում լինի, երկխոսություն լինի, նախարարը պետք է լսի ուսանողներին, նույնիսկ այն մարդկանց, ովքեր իր դուրը չեն գալիս: Իսկ եթե չի լսում, դա բերում է նման իրավիճակների:

Շատ կարևոր է հասկանալ՝ ինչու նախարարը չի ուզում հանդիպել երիտասարդներին, ի՞նչն է խնդիրը: Կարևոր է նաև հասկանալ ուժի կիրառման համաչափությունը»:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչներից բերման է ենթարկվել 24 մարդ՝ հասարակական կարգը խախտելու կասկածանքով:

| | |
2362 | 2
Facebook