Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԱՄՆ-ը Սիրիայի նավթի հետ կանի այն, ինչ ցանկանում է». Թրամփ

22:10, երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2019 թ.
«ԱՄՆ-ը Սիրիայի նավթի հետ կանի այն, ինչ ցանկանում է». Թրամփ

Միացյալ Նահանգներն ստանձնել են Սիրիայի նավթային հանքավայրերի կառավարումը՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը հաղթելու համար, և այժմ նրանք կարող են անել այս նավթի հետ այն, ինչ ցանկանում են, գրում է ТАСС գործակալությունը։ Այս մասին դեկտեմբերի 3-ին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Լոնդոնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո:
     «ԴԱԻՇ հաբեկչական խմբավորումը փորձեց պահպանել նավթի վրա վերահսկողությունը, և այժմ մենք լիովին վերահսկում ենք այն: Անկեղծ, այս հարցում մենք ստանում ենք մեծ թվով տարբեր մարդկանց աջակցությունը: Ընդհանուր առմամբ, այս տարածքում մնացել են միայն մեր զինվորականները, ովքեր պաշտպանում են նավթը: Նավթը մեր մոտ է, և մենք կարող ենք անել դրա հետ այն, ինչ ցանկանանք ենք»,- հավելել է Թրամփը:

9529 | 0
Facebook