Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Brent-ը կարժենա 90 դոլար, իսկ Հունգարիան դուրս կգա ԵՄ-ից․ Saxo Bank-ը ներկայացրել է իր կանխատեսումները

16:00, երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2019 թ.
Brent-ը կարժենա 90 դոլար, իսկ Հունգարիան դուրս կգա ԵՄ-ից․ Saxo Bank-ը ներկայացրել է իր կանխատեսումները

Դանիական Saxo Bank-ն ակնկալում է, որ դեմոկրատները հաղթանակ կտանեն 2020թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում, Brent տեսակի նավթի մեկ բարելը կարժենա 90 դոլար, իսկ Հունգարիան դուրս կգա ԵՄ-ից: Նման կանխատեսումներ է արել Saxo Bank-ը, գրում է ТАСС գործակալությունը։
     2020-ին ՕՊԵԿ-ը և Ռուսաստանը` տեսնելով ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման դանդաղեցումը` կապված ներդրումային ցածր եկամտաբերության հետ, կհայտարարեն սեփական երկրներում արտահանման լուրջ կրճատումների մասին: Միևնույն ժամանակ, Saudi Aramco IPO-ների հաջորդ փուլը կապահովի ընկերության համար ցանկալի գնահատումը՝ Սաուդյան Արաբիայից դուրս ներդրողների համար: Նավթի համաշխարհային շուկայում կլինի խառնաշփոթ, իսկ Brent տեսակի նավթի մեկ բարելի արժեքը կվերադառնա 90 դոլարի: Միևնույն ժամանակ, «Роснефт» ընկերության բաժնետոմսերի գինը կբարձրանա 50%-ով:
     2004-ին Հունգարիան անդամակցեց ԵՄ-ին և ունեցավ տնտեսական լուրջ հաջողություններ: Սակայն 15 տարի հետո, ամեն ինչ հարթ չէ։ ԵՄ-ը դատական գործընթաց կսկսի Հունգարիայի դեմ՝ Միության պայմանագրի 7-րդ հոդվածի համաձայն՝ վերաբերող մամուլի, ինչպես նաև դատական համակարգի, գիտության ոլորտի, փոքրամասնությունների և իրավապաշտպանների ազատության սահմնափակումներին: Հունգարիայի ղեկավարությունը կպատասխանի, որ երկիրը միայն ցանկանում է պաշտպանել սեփական իրավունքները, առաջին հերթին՝ իր մշակույթը՝ զանգվածային ներգաղթից»,- նշում են Saxo Bank-ի փորձագետները:

8761 | 0
Facebook