Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 07 դեկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«Պարո՛ն Փաշինյան, էտի իմ գործը չի, էտի արդեն դուք ձեր մեջ կտենաք». Սիս գյուղի փոքրիկ բնակիչը՝ վարչապետին

14:25, երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2019 թ.
«Պարո՛ն Փաշինյան, էտի իմ գործը չի, էտի արդեն դուք ձեր մեջ կտենաք». Սիս գյուղի փոքրիկ բնակիչը՝ վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզ, հանդիպում է Սիս գյուղի բնակիչների հետ: «Սիս գյուղի երեխաներին խոստացել էի, որ կառավարությունը կվերանորոգի տեղի ավտոճանապարհը։ Այժմ այցելել եմ Սիս՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Փաշինյանը:

Այս պահին նա զրուցում է այն երեխայի հետ, ով խնդրել էր վերանորոգել ճանապարհը: «Պարո՛ն Փաշինյան, իմ խնդրանքն էն էր, որ ասֆալտը լինի, եղավ, իսկ էն մնացած շտկումները, թե քանի սանտիմետր ա, ինչ ա, էտի արդեն իմ գործը չի, էտի արդեն դուք ձեր մեջ կտենաք՝ քանդվելու ա, չի քանդվելու»,- ասաց Սիս գյուղի փոքրիկ բնակիչը: «Բա դու պտի նայեիր գործը»,- արձագանքեց Փաշինյանը: «Նայելել եմ ընկերներիս հետ՝ Նարեկի, Աշոտի, Սարգսի, Մհերի, որակով են արել»,- ասաց տղան:

| | |
13135 | 1
Facebook