Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«Ինչքանով ես եմ հասկանում, նման պաշտոն ունեցող մարդը պետք է քաղաքականությամբ չզբաղվի». Լևոն Քոչարյանը՝ Գագիկ Ջհանգիրյանին

13:30, երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2019 թ.
«Ինչքանով ես եմ հասկանում, նման պաշտոն ունեցող մարդը պետք է քաղաքականությամբ չզբաղվի». Լևոն Քոչարյանը՝ Գագիկ Ջհանգիրյանին

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը դեկտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում հերքել է շրջանառվող այն տեղեկությունները, թե ինքն ու եղբայրը կուսակցություն հիմնելու մտադրություն ունեն:

Հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի կողմից Ռ.Քոչարյանի 2 հրամանագրերը վիճարկելու փաստը, Լ.Քոչարյանն ասաց. «Փորձում է, թող անի, չգիտեմ՝ ինչպես վերաբերվեմ: Ինչքանով ես եմ հասկանում, նման պաշտոն ունեցող մարդը պետք է քաղաքականությամբ չզբաղվի»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Գագիկ Ջհանգիրյանը հանրապետության նախկին նախագահի դեմ հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան: Նա պահանջում է առոչինչ ճանաչել իրեն՝ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու, ինչպես նաև արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից զրկելու մասին հրամանագրերը:

| | |
3307 | 0
Facebook