Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը վերականգնել է Լիբանանին 105 մլն դոլարի ռազմական օգնության տրամադրումը

18:30, երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2019 թ.
ԱՄՆ-ը վերականգնել է Լիբանանին 105 մլն դոլարի ռազմական օգնության տրամադրումը

Դեկտեմբերի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը վերականգնել է Լիբանանի կառավարությանը՝ անվտանգության կարիքների համար 105 մլն դոլարի հատկացում կատարելու որոշումը: Այդ մասին հայտնել է AP գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ Կոնգրեսում սեփական աղբյուրներին: Լիբանանին տրամադրվող ռազմական օգնության հատկացումը սառեցվել էր նոյեմբերի սկզբին: Պետդեպարտամենտի աղբյուրները հայտնում էին, որ դա կապված էր Լիբանանում ընթացող ցույցերի հետ:

Այս գումարի հատկացումն արդեն հաստատել էին ԱՄՆ Կոնգրեսը, Պետդեպարտամենտը, Պենտագոնն ու Ազգային անվտանգության խորհուրը, սակայն գումարի փոխանցումն մի քանի ամսով հետաձգվել էր՝ առանց պատաճառների բացատրության, հայտնում է AP-ն:

8059 | 0
Facebook