Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

#Beeline-ը շարունակում է ստել, այժմ՝ պաշտոնական նամակով

11:40, երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2019 թ.
#Beeline-ը շարունակում է ստել, այժմ՝ պաշտոնական նամակով

Օրեր առաջ MAMUL.am լրատվականը հրապարակել էր հոդված, որտեղ անդրադարձ էր կատարվել Beeline ընկերության գովազդին։ Նյութում ներկայացված էին փաստեր, համաձայն որոնց ընկերությունը մոլորեցնում է քաղաքացիներին և առաջարկվող փաթեթն իրականության հետ աղերսներ չունի։

Նյութի հրապարակումից մեկ օր անց, խմբագրությունը Բիլայն ընկերությունից ստանում է էլեկտրոնային նամակ (ապա նաև փոստային տարբերակով)։ Նամակում ընկերությունը նշում է, որ «հրապարակված հոդվածում ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․․․», «Combo 4 ծառայությունների փաթեթը մատուցվում է ճիշտ այնպես, ինչպես ներկայացված է գովազդում» (ամբողջական տեքստը ներկայացված է նյութի վերջում)։

MAMUL.am լրատվականը ևս մեկ անգամ պնդում է, որ Բիլայն ընկերությունը ստում է։ Նյութում հրապարակված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը։ Ավելին։ Տուգանքին վերաբերող որոշ թվեր նույնիսկ ավելին են։ Այսպես, նյութում նշել էինք, որ պայմանագրի խզման դեպքում քաղաքացին տուգանվում է մոտ 30.000 դրամով։ Պարզվում է, որ այդ գումարը կազմում է 31.500 դրամ։

Բացի այն հանգամանքը, որ մինչ նյութի հրապարակումն իրականացվել էր լրագրողական լայնածավալ հետաքննություն, որի արդյունքների հիման վրա էլ հրապարակվել էր նյութը, խմբագրությունն այս օրերին իրականացրել է մի շարք այցելություններ Beeline ընկերության գրասենյակներ, ծանոթացել փաթեթին։ Խմբագրությունը կատարել է նաև մի քանի զանգեր ընկերության աջակցման կենտրոն։ Օպերատորների հետ փաթեթի մասին մանրամասն հարցումները ձայնագրվել են և՛ խմբագրության, և՛ ընկերության կողմից։ Ընկերության գրասենյակների աշխատակիցներն ու օպերատորները ևս հաստատել են խմբագրության պնդումները։

Խմբագրության բոլոր ուսումնասիրությունները կրկին հաստատում են, որ Բիլայն ընկերությունը միտումնավոր, գիտակցված և կազմակերպված մոլորեցնում է իր բաժանորդներին և փաթեթով հետաքրքրվող քաղաքացիներին։ Գովազդվող Combo 4 փաթեթի գովազդը չի համապատասխանում իրականությանը և «որոգայթներ է» ստեղծում քաղաքացիների համար։

Հրավիրում ենք պատկան մարմինների ուշադրությունը։

#Beeline-ը շարունակում է ստել, այժմ՝ պաշտոնական նամակով
#Beeline-ը շարունակում է ստել, այժմ՝ պաշտոնական նամակով
#Beeline-ը շարունակում է ստել, այժմ՝ պաշտոնական նամակով
#Beeline-ը շարունակում է ստել, այժմ՝ պաշտոնական նամակով
#Beeline-ը շարունակում է ստել, այժմ՝ պաշտոնական նամակով
#Beeline-ը շարունակում է ստել, այժմ՝ պաշտոնական նամակով
#Beeline-ը շարունակում է ստել, այժմ՝ պաշտոնական նամակով

11721 | 0
Facebook