Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալիևը Լավրովին Փաշինյանից է բողոքել

11:20, երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2019 թ.
Ալիևը Լավրովին Փաշինյանից է բողոքել

Դեկտեմբերի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվում գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։
     Լավրովի հետ հանդիպման ժամանակ Ալիևը հայտարարել է, որ հիմնախնդրի կարգավորման գործընթացում տեսանելի արդյունքներ չեն եղել՝ որպես պատճառ մատնանշելով «Հայաստանի ղեկավարության ոչ արդյունավետ քաղաքականությունը, հատկապես Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Արցախը Հայաստան է և վերջ»։
     «Եվ ես ուրախ եմ, որ և՛ ձեր, և՛ մյուս երկրների համանախագահները ճիշտ գնահատական են տվել, մեղմ ասած, այս տարօրինակ հայտարարությանը»,- հավելել է Ադրբեջանի նախագահը:

Լավրովը նաև համաձայնել է Ալիևի այն թեզի հետ, որ «պետք է խուսափել հռետորաբանությունից, որը հակասում է երկու կողմերի միջև ձեռք բերված ու ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկիի եզրափակիչ ակտում ամրագրված հիմնարար սկզբունքներից»:

12967 | 1
Facebook