Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 07 դեկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«Ինչո՞ւ է իշխանությունը փոշմանել, ի՞նչ է փոխվել». Էդմոն Մարուքյան

10:50, երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2019 թ.
«Ինչո՞ւ է իշխանությունը փոշմանել, ի՞նչ է փոխվել». Էդմոն Մարուքյան

Խորհրդարանը քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Ազգային անվտանգության մամիններում ծառայության մասին» օրենքի նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունելու հարցը: «Ինչպես հիշում եք, առաջին ընթերցման ժամանակ ԱԺ-ում բուռն քննարկումներից հետո մեծամասնությունը կողմ արտահայտվեց ու ընդունվեց նախագիծը: Այն հետևյալի մասին էր, որ ԱԱԾ ղեկավարին ու ոստիկանապետին հնարավոր լինի նշանակել նաև համակարգից դուրս: Երեկ, սակայն, պետաիրավական հանձնաժողովը դեմ քվեարկեց, ինչը շատ զարմանալի էր: Մենք նաև առաջարկում էինք, որ խմբակցություններին իրավունք վերապահվի հրավիրել այդ կառույցների ղեկավարներին ու հարցեր ուղղել խմբակցություններում, բայց դա մերժվեց: Ի՞նչ է փոխվել առաջինից երկրորդ ընթերցում, որ իշխանությունը փոշմանել ա: Շառ անել Սահմանադրության վրա, որ սահմանադրական խնդիր կա, չենք հավատում»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը:

Ելույթ ունեցավ նաև ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը՝ կրկին հարցադրում հնչեցնելով, թե «էդ ի՞նչ պատահեց, որ որոշեցին մերժել նախագիծը», ապա կատակեց. «Պարո՛ն Մարուքյան, շատ մի սրտնեղեք, իմ ոչ մի նախագիծ չի անցնում, էս մեկն էլ թող ձերը չանցնի»:

| | |
3029 | 0
Facebook