Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՕՊԵԿ-ը կանխատեսում է թերթաքարային նավթի արդյունահանման «ոսկե դարաշրջանի» ավարտը․ Bloomberg

11:00, երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2019 թ.
ՕՊԵԿ-ը կանխատեսում է թերթաքարային նավթի արդյունահանման «ոսկե դարաշրջանի» ավարտը․ Bloomberg

Նավթ արտահանող երկրների կազմակերպության նախարարները կարծում են, որ ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման «ոսկե դարն» ավարտվել է: Այս մասին հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով ՕՊԵԿ-ի աղբյուրներին:

Ըստ կանխատեսումների՝ 2020 թվականին ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման աճը կդանդաղի նախորդ ժամանակահատվածի համեմատ:

Շվեյցարա-հոլանդական Vitol Group ընկերության վերլուծաբաններն ակնկալում են, որ ԱՄՆ-ում նավթի արդյունահանումը 2019-ի դեկտեմբերից մինչև 2020-ի դեկտեմբերը կավելանա 700 հազար բարելով մեկ օրվա համար՝ համեմատած 2018-ի վերջից մինչև 2019-ի ավարտի՝ 1,1 միլիոն բարել աճի հետ: Միևնույն ժամանակ աժի դանդաղումը դրա բացակայություն չի նշանակում:

ԱՄՆ-ի թերթաքարային նավթի արտահանման անկախ ընկերությունները հայտարարում են ծախսերի կրճատման մասին, խոշոր խաղացող ընկերությունները, ամենայն հավանականությամբ, կշարունակեն ավելացնել իրենց արտադրանքը, նշում է Bloomberg-ը:

9051 | 0
Facebook