Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 08 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

Իրավիճակը ՀՀ ճանապարհներին ու Լարսում

10:05, երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2019 թ.
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին ու Լարսում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 08:35-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի են Ալագյազ-Արթիկ, Ծիլքար Գեղարոտ, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհ-ները, Շիրակի մարզի ավտոճանապարհները և «Մեղրու սար» կոչվող հատվածը:

Սարավան-«Զանգեր» և Երևան-Սևան ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններին առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է:

Լարսի մասին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` ռուսական կողմում կա կուտակված մոտ 230 բեռնատար:

| | |
2662 | 0
Facebook