Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Փաշինյանի հանդիպումը թեկնածուների հետ ֆուրոր է առաջացրել Արցախում. «Հրապարակ»

09:40, երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2019 թ.
Փաշինյանի հանդիպումը թեկնածուների հետ ֆուրոր է առաջացրել Արցախում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ Արցախում նախագահական ընտրություններին ընդառաջ 3 թեկնածուների հետ հանդիպումը ֆուրոր է առաջացրել Արցախում: Հատկապես Մասիս Մայիլյանի թիմակիցների, նրան սատարող «Վաղվա Արցախ» կուսակցության մեջ, թե ինչու է Փաշինյանը հանդիպում նախկին իշխանության ներկայացուցիչներին՝ «հեղափոխականացնում նրանց»։ Նկատի ունեն Արայիկ Հարությունյանին, չնայած հանդիպումն առաջին հերթին մեսիջ էր Վիտալի Բալասանյանին` «չնկատելու» առումով: Ի դեպ, շաբաթ օրը նույնական վերաբերմունք դրսևորեց նաև իշխանական Հ1-ը, որը տեղեկացրեց Աշոտ Ղուլյանի առաջադրման մասին, սակայն նույն օրը առաջադրված Բալասանյանի մասին քար լռություն պահեց:

Ինչո՞ւ չէին հրավիրել Բալասանյանին Փաշինյանի հետ հանդիպման՝ հարցրինք նրան առաջադրած «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանին։ «Կդժվարանամ ասել, իրե՛նց պետք է հարցնել»: Եթե հրավեր ստանայիք, կգնա՞ր։ «Չեմ կարող ասել, կստանայինք` կորոշեինք»:

Մանրամասները՝ թերթի համարում:

7783 | 0
Facebook