Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2019 թ.

Թերթերի տեսություն

Հայտնի է հետախուզման մեջ գտնվող Գևորգ Կոստանյանի գտնվելու վայրը․ «Ժողովուրդ»

09:30, երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2019 թ.
Հայտնի է հետախուզման մեջ գտնվող Գևորգ Կոստանյանի գտնվելու վայրը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Ինչպես հայտնի է, ՀՔԾ-ն նոյեմբերի 28-ին հետախուզում հայտարարեց նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ, որը մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Բայց բազմիցս հրապարակվել է, ինքը Կոստանյանն էլ մի քանի անգամ նշել է, որ Մոսկվայում է և դասավանդում է Ռուսաստանի գլխավոր դատախազության համալսարանում:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունն էլեկտրոնային փոստով Կոստանյանի դասախոսություններից լուսանկարներ է ստացել: Այսինքն՝ տեղորոշել, փորձել հայտնաբերել, թե որտեղ է Կոստանյանը, կլոունադայի է նմանվում, որովհետև հիմա չէ, որ հայտնաբերվել է նրա դասախոսությամբ զբաղվելու փաստը, հետևաբար նաև գտնվելը վայրը։ Հենց առաջին օրերին Կոստանյանն ինքն է հայտարարել իր տեղի, զբաղմունքի ու դիրքի մասին: Ուրեմն ո՞ր լսարանի համար է հետախուզում հայտարարելու մասին ամպագոռգոռ այս հայտարարությունը»։

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
5140 | 0
Facebook