Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Նախկին իշխանությունների մնացուկները, իրենց տեղը չեն գտնում». Սոնա Այվազյան

01:05, երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2019 թ.
«Նախկին իշխանությունների մնացուկները, իրենց տեղը չեն գտնում». Սոնա Այվազյան

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը Factor TV-ի եթերում անդրադառնալով Երևանին «ԿաՄԱԶ»-ների նվիրատվության շուրջ սկանդալին, ասել է, որ կոռուպցիա չկա, բայց կան կոռուպցիոն ռիսկեր. «Կոռուպցիայի դասական սահմանումն այն է, որ պետք է լինի հանրային պաշտոնի չարաշահում՝ սեփական, մասնավոր շահ հետապնդելու համար։ Այդ առումով մեզ հայտնի չեն փաստեր, որ քաղաքապետ Հայկ Մարությանը կամ նրա աշխատակիցները իրենց պաշտոնական դիրքն օգտագործել են մասնավոր շահ հետապնդելու համար։ Առնվազն այդ մասով մենք որևէ փաստ չունենք: Մեր գնահատմամբ՝ որևէ բան տեղի չի ունեցել, որը մենք կկարողանայինք գնահատել որպես կոռուպցիա։ Այնտեղ կան ռիսկեր և ռիսկերի հետ կապված մենք պետք է կարողանանք վերլուծություն անել»,-ասել է նա։

Այվազյանի խոսքով՝ քաղաքապետարանի աշխատանքը բավարար թափանցիկ չի եղել, որի արդյունքում «Լուսավոր Հայաստանը» նման բացահայտում է արել և դա ներկայացրել է որպես գաղտնի արված գործողություն։ «Կարծում եմ՝ այս իրավիճակը լավ դաս է քաղաքապետարանի և մյուս պետական կառույցների համար, որոնք եթե չեն ուզում քննադատվել, առավել ևս՝ անհիմն, շատ ավելի թափանցիկ պետք է աշխատեն»,- նշել է նա՝ ընդգծելով, ոչ համամիտ չէ, որ գաղտնի գործարք է արվել։

Փորձագետի խոսքով՝ այն որ Սամվել Ալեքսանյանի անունը չկա, չի նշանակում, որ ինքը չի նվիրատուն. գոյություն ունի իրական սեփականատեր հասկացություն: Նման գործարարներից նվեր չընդունելը, սակայն, մասնագետի խոսքով, կլիներ խտրականություն․ «Այլ հարց է, որ ավագանիով որոշում ընդուներ, որ վարկաբեկված գործարարներից այլևս նվեր չեն ընդունելու։ Շատ կարևոր է, հետո հետևել, տեսնել՝ արդյոք իրենք հետո ստացա՞ն արտոնյալ պայմաններ»։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ակտիվությանը՝ Այվազյանն ասել է․ «Այն, որ նախկին իշխանությունների մնացուկները, իրենց տեղը չեն գտնում, փաստ է, վտանգված է նրանց ազատությունը, տնտեսական ազատությունը։ Սակայն մարդիկ այդքան վատ հիշողություն չունեն, որ մոռանան՝ ընդամենը 1 տարի առաջ ինչ թալանչի իշխանություն ենք ունեցել ՀՀԿ-ի օրոք»։

Մանրամասները՝ տեսանյութում:

«Նախկին իշխանությունների մնացուկները, իրենց տեղը չեն գտնում». Սոնա Այվազյան
7328 | 0
Facebook