Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Համահայկական հիմնադրամը հայտնվել է «մատաղի փող» մուրացող սուբյեկտի կարգավիճակում». Վարդ Սիմոնյան

22:45, երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2019 թ.
«Համահայկական հիմնադրամը հայտնվել է «մատաղի փող» մուրացող սուբյեկտի կարգավիճակում». Վարդ Սիմոնյան

Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելիներ, նվաստացուցիչ է փողհավաքչությունը, փոխանցիկ դրոշ դարձրած այս անիմաստ արշավը: Հայաստան հիմնադրամը չունի նախկին գրավչությունը, որովհետև նպատակի ճգնաժամի մեջ է և հայտնվել է «մատաղի փող» մուրացող սուբյեկտի կարգավիճակում: Այս հիմնադրամը հիմնվեց, որովհետև ամեն Խաչիկ Ստամբոլցյան Հայաստան պետության անունից սփյուռքում հանգանակութուն էր կազմակերպում և հիմնականում շորթում էդ միջոցները: Կոպիտ ասած՝ ներդրվեց մեկ պատուհանով սփյուռքի փողերն ընդունող գանձապահի այս մենաշնորհն ու դիկտատը։ Իհարկե, տարիների ընթացքում այս մոնոպոլիան պիտի ջարդվեր, ինչը և տեղի ունեցավ։ Հիմա առաջարկս՝ գաղափարական վակուումի մեջ հայտնվածին նոր իդեաներ, նոր նպատակներ են պետք։ Ժամանակն է համահայկական ջանքը ուղղել հայկական մտքի կապիտալի հավաքագրմանը, տեղայնացմանը ու արդեն խիստ երկրորդական, մատչելի ու նաև խիստ հասցեական կդառնա ֆինանսերի հավաքագրումը: Այդ ֆինանսները կլինեն ուղղակի ներդրումներ Հայաստանի տնտեսության մեջ։ Այսպես` կֆինանսավորվի համահայկական միտքը՝ աշխատող գաղափարները, նորագույն ստարտափները՝ տեղում կոնկրետ բիզնես պլանների համար ներգրավելով ներդրողների։ Հիմնադրամի կայքը ռազմահայրենասիրական անիմաստ հոլովակներով ծանրաբեռնելու փոխարեն բարի եղեք համահայկական մտքի և այն ֆինանսավորողների հարթակ դառնալ: 10 հազար դրամանոցների նոր չելենջ-կարուսել պտտեցնելու փոխարեն ժամանակն է մտածել և գործել համահայկական 10 միլիոնանոց ուղեղով․ հավատացեք, այսպես ավելի արդյունավետ ու երջանիկ կլինենք...ՄՏԱԾԵՆՔ»:

| | |
3228 | 0
Facebook