Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հայտնի մի անձ նվիրատվության դիմաց ուզում էր գովազդային վահանակ տեղադրել. քաղաքապետը մերժել է». Հ. Կարապետյան

22:00, երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2019 թ.
«Հայտնի մի անձ նվիրատվության դիմաց ուզում էր գովազդային վահանակ տեղադրել. քաղաքապետը մերժել է». Հ. Կարապետյան

Այսօր «Ազատություն» ռ/կ-ի եթերում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը կրկին պնդել է, որ քաղաքապետարանին նվիրված աղբատարները որևէ բանի դիմաց չեն ընդունվել. «Քաղաքն ընդունում է նվիրատվություններ բոլոր ցանկացողներից, բոլոր այն մարդկանցից, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության իրավունքի և օրենքի դաշտում անկախ նրանից՝ նրանք որևէ հարաբերություն քաղաքապետարանի հետ ունենում են, թե ոչ, իսկ այն, որ նրանցից որոշները, եթե չասեմ շատերը, ունենում են, շատ բնական է, որովհետև նրանք ապրում և գործում են այս քաղաքում», - ասել է Կարապետյանը՝ ընդգծելով, որ նվիրատվությունների և այս կամ այն թույլտվության միջև պատճառահետևանքային կապ գտնել հնարավոր չէ:

Նա նշել է, որ նվիրատվություններից առաջ կամ հետո շինթույլտվություն ստացածները որևէ արտոնություններ չունեն ու չեն էլ ունենալու։

Խոսնակի խոսքով՝ նույնիսկ եղել է դեպք, երբ բավականին հայտնի անձանցից մեկն առաջարկել է նվիրատվություն անել, սակայն փոխարենը գովազդային վահանակ ունենալու իրավունք է խնդրել քաղաքի փողոցներից մեկում, սակայն քաղաքապետը մերժել է այս տարբերակը։

Մանրամասները՝ սկզբանղբյուրում:

«Հայտնի մի անձ նվիրատվության դիմաց ուզում էր գովազդային վահանակ տեղադրել. քաղաքապետը մերժել է». Հ. Կարապետյան
5134 | 0
Facebook