Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիայում ռուս զինծառայողներ տեղափոխող զրահապատ մեքենան պայթել է

18:15, երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2019 թ.
Սիրիայում ռուս զինծառայողներ տեղափոխող զրահապատ մեքենան պայթել է

Սիրիայի և Թուրքիայի սահմանը պարեկելիս ռուսական զինված ուժերին պատկանող զրահապատ մեքենան պայթել է ականի վրա: Այդ մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին՝ սիրիական Քոբանի քաղաքում։ Ռուս զինվորականներով զրահապատ մեքենան պայթել է ինքնաշեն պայթուցիկից։ Երեք զինծառայող թեթև մարմնական վնասվածքներ են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Պայթյունից վնասվել է զրահապատ մեքենան:

8585 | 0
Facebook