Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Այն, ինչ այսօր կատարվում է երկրում, կարելի է որակել որպես տնտեսաքաղաքական անկայուն իրավիճակ». Արման Աբովյան

17:45, երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2019 թ.
«Այն, ինչ այսօր կատարվում է երկրում, կարելի է որակել որպես տնտեսաքաղաքական անկայուն իրավիճակ». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը գրել է. «Այն, ինչ այսօր կատարվում է երկրում, կարելի է որակավորել որպես չհամակարգված (կարճ ասած՝ անկապ) անհասկանալի և տարօրինակ (շատ մեղմ ասած) տնտեսաքաղաքական անկայուն իրավիճակ։
     Եթե ուսումնասիրենք վերջին ժամանակների քաղաքական և տնտեսական շարժերը, ապա պետք է փաստենք, որ ամենամեծ խնդիրն այսօր իշխանությունների մոտ, դա խնդիրների լուծման առաջնահերթության անբացատրելի խախտումն է։
     Օրինակ` մենք այսօր հաճախակի ականատեսն ենք դառնում, թե ինչպես են արհեստական օրակարգեր նետվում քաղաքական դաշտ՝ սկսած ագրեսիվ ֆեմինիզմից, ավարտած սեռական կամ գենդերային խիստ կասկածելի նախաձեռնություներով... Հարց` ինչո՞ւ այս՝ «նեղ մաջալին» զբաղվել այնպիսի հարցերով, որոնք ընդհանրապես առաջնահերթ չեն և հայկական հասարակության համար խորթ են և կտրականապես անընդունելի։
     Կամ, օրինակ, գիշերօթիկ հաստատությունների լուծարումը, որն արդեն իսկ բերել է մի շարք լրջագույն խնդիրների (պլանավորում եմ վաղը պատգամավորական հարցումով դիմել նախարար Բաթոյանին), այս նախաձեռնության իմաստը ո՞րն է, եթե մարդավարի չէին հաշվարկել ռիսկերը և բացասական հետևանքները։
     Կասեք չափազանցնում եմ, դե լավ, ուրեմն կսպասենք բյուջեի վերջնական քննարկմանը և արդեն այնտեղ ինքներս կտեսնենք, թե որքանո՞վ են հրատապ հարցերի լուծման համար նախատեսված առաջարկները՝ ներգրավվել բյուջեի նախագծում»։

| | |
1918 | 2
Facebook