Թուրքիան, հավանաբար, ձեռք կբերի ռուսական С-400 հակահրթիռային համակարգերի նոր խմբաքանակ՝ երկրորդ գնդի համար. ձեռքբերման ժամկետը տեխնիկական խնդիր է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի վարչակազմի Արտաքին քաղաքականության անվտանգության խորհրդի անդամ Իսմայիլ Սաֆինը, փոխանցում է РИА Новости գործակալությունը:
Ավելի վաղ, «Рособоронэкспорт» գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Միխեևը հայտարարել էր, որ Թուրքիայի հետ նոր պայմանագրի կնքումը С-400 հակահրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ, կստորագրվի 2020-ին: