Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԼՂ հակամարտության կարգավորման հարցը Ռուսաստանի նախագահի ուշադրության կենտրոնում է»․ Լավրով

13:05, երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2019 թ.
«ԼՂ հակամարտության կարգավորման հարցը Ռուսաստանի նախագահի ուշադրության կենտրոնում է»․ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 2-3-ը պաշտոնական այցով կմեկնի Բաքու: Այցի նախօրեին նա մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով առաջիկա հանդիպումների օրակարգը:
     Սերգեյ Լավրովը Բաքվում հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, գրում է ТАСС գործակալությունը: «ԼՂ հակամարտության կարգավորման հարցով կողմերին աջակցությունը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների ցանկում է և Ռուսաստանի նախագահի ուշադրության կենտրոնում: Ելնում ենք նրանից, որ համակարտությունը կարող է լուծվել բացառապես քաղաքական-դիվանագիտական եղանակով, կողմերի միջև երկխոսության ճանապարհով»,- ասված է հայտարարության մեջ:

6606 | 0
Facebook