Խնդրում ենք սպասել...

Համացանց

Կենտրոնը նոր թաղապետ ունի

12:45, երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2019 թ.
Կենտրոնը նոր թաղապետ ունի

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը: Մինչև այս նշանակումը պարոն Պողոսյանը զբաղեցնում էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը: Ավետ Պողոսյանն անկուսակցական է»:

Նշենք, որ Ա. Պողոսյանը եղել է ՀԱԿ վարչության անդամ:

19098 | 0
Facebook