Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը Եվրոհանձնաժողովի նոր նախագահի հետ քննարկել է սիրիացի փախստականների հարցը

13:35, երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2019 թ.
Էրդողանը Եվրոհանձնաժողովի նոր նախագահի հետ քննարկել է սիրիացի փախստականների հարցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Եվրոհանձնաժողովի նորընտիր նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով մի շարք հարցեր, գրում է РИА «Новости» գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի գրասենյակի հայտարարությանը։

Հեռախոսազրույցն անցկացվել է Եվրոհանձնաժողովի նախագահի առաջարկով՝ նրա պաշտոնավարման առաջին օրը: Կողմերը քննարկել են Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների վերադարձը Սիրիա և Թուրքիայի կողմից ստեղծված անվտանգության գոտու տարածքի հարցը: Հեռախոսազրույցի ընթացքում նաև բարձրացվել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության, ինչպես նաև ԵՄ-ի հետ համաձայնագրի շրջանակում սիրիացի փախստականներին Թուրքիայի կողմից ցուցաբերվող աջակցության հարցը:

8415 | 0
Facebook