Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի են «Հյուսիսային հոսք-2» գազատարի դեմ ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցների մանրամասները

20:15, երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2019 թ.
Հայտնի են «Հյուսիսային հոսք-2» գազատարի դեմ ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցների մանրամասները

ԱՄՆ-ը նոր «պատժամիջոցների հնարք» է պատրաստում կիրառել ռուսական «Հյուսիսային հոսք–2» գազատարի դեմ: Այս մասին գրում է գերմանական Bild պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին և Հալիֆաքսում անվտանգության հարցերով խորհրդաժողովում՝ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ջիմ Ռիչի ելույթը։
     Ենթադրվում է, որ գազատարի կառուցման հակառակորդները ծրագրում են «շրջանցիկ» պատժամիջոցներ կիրառել նաև նախագծում ներգրավված եվրոպական ընկերությունների դեմ:
     «Պատժամիջոցների հնարքի» էությունն այն է, որ «Գազպրոմի» եվրոպական գործընկերների նկատմամբ սահմանափակումները ներառվեն հաջորդ տարվա ԱՄՆ ռազմական բյուջեի մասին օրենքում:
     Ըստ պարբերականի` շվեյցարական Allseas ընկերությոան նկատմամբ, որը մասնագիտացված է սուզանավային խողովակաշարերի և մալուխների տեղադրման ոլորտում և համագործակցում է «Գազպրոմ»-ի գերմանական մի շարք ընկերությունների հետ, սահմանվեն պատժամիջոցներ: Նույնը վերաբերվում է գերմանական Uniper էներգետիկ ընկերությանը։ Նոր սահմանափակումները կկիրառվեն մինչև դեկտեմբերի 25-ը։

Իրաքում ցույցերն սկսվել են հոկտեմբերի 1-ից։ Իրաքցիներն իշխանություններից պահանջում են պայքարել կոռուպցիայի և գործազրկության դեմ:

12031 | 0
Facebook