Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չնայած Իրաքի վարչապետի հրաժարականին` ցույցերը չեն դադարում

12:00, երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2019 թ.
Չնայած Իրաքի վարչապետի հրաժարականին` ցույցերը չեն դադարում

Իրաքում, չնայած վարչապետ Ադել Աբդել Մահդին նոյեմբերի 30-ին հայտարարեց, որ հրաժարական է տալիս երկրում շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին, ցույցերը դեռևս շարունակվում են: Տասնյակ ցուցարարներ վիրավորվել են Նաջաֆ քաղաքում ոստիկանական ուժերի հետ բախումների ժամանակ, իսկ ցուցարարներին ցրելու համար օգտագործվել է արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ: Լրատվական գործակալությունները, վկայակոչելով ոստիկանության աղբյուրներին, հայտնում են, որ ցուցարարները կրկին այրել են Իրանի հյուպատոսարանը:
     Անկարգություների հետևանքով սպանվել է ավելի քան 400, տուժել՝ 15 հազար մարդ, հաղորդում է Euronews կայքը:

9869 | 0
Facebook