Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային բանակցությունները դադարեցվել են

11:40, երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2019 թ.
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային բանակցությունները դադարեցվել են

ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները դադարեցվել են՝ Հոնկոնգում ԱՄՆ-ի կողմից մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության մասին օրենքի ընդունումից հետո։ Այս մասին հայտնել է Axios-ը՝ վկայակոչելով Վաշինգթոնի վարչակազմի իր աղբյուրներին:
     Ըստ նրանց` համաձայնութան ձեռք բերման վերաբերյալ խորհրդակցություններն այժմ «դադարեցվել են» և «ժամանակ է անհրաժեշտ», որպեսզի Չինաստանի նախագահը՝ Սի Ցզինպինը «հանդարտվի»: Բացի այդ, պարբերականը նշում է, որ մի շարք հարցեր դեռևս լուծված չեն՝ կապված ԱՄՆ-ի կողմից նախկինում կիրառված մաքսատուրքերի չեղյալ հայտարարման, առևտրային համաձայնագրերին համապատասխանության ապահովման մեխանիզմի, ինչպես նաև Պեկինի երաշխիքների համար՝ ԱՄՆ գյուղատնտեսական արտադրանքը գնելու վերաբերյալ:

Վաշինգթոնը որոշում չի կայացրել համաձայնագրի ստորագրման վայրի վերաբերյալ, որը կնշանակեր բանակցությունների առաջին փուլի ավարտը: Կան կարծիքներ, որ ստորագրումը տեղի կունենա Քեմփ Դեյվիդի նախագահական հանգստյան համալիրում՝ «այս տարվա ավարտից ոչ շուտ» ժամկետում:

7944 | 0
Facebook